Եգիպտոսում, Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքից ոչ հեռու, անհայտ չարագործները գազատար են պայթեցրել:Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթյունը նկատվել է Էլ Արիշում:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:Սինայի թերակղու հյուսիսը համարվում է Եգիպտոսի ամենաանկայուն շրջաններից մեկը: Մասնավորապես այնտեղ գործում են մաքսանենգերի հանցախմբեր, որոնք զբաղվում են զենքի անօրինական փոխադրումով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























