Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնցիները հաղթում էին 3:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մանկխունիացիները երեք անգամ գրավեցին Պետեր Չեխի դարպասը եւ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3:
«Արսենալը» 7:1 հաշվով ոչնչացրեց «Բլեքբեռնին», իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ՝ 3:0:
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ ակտիվություն դրսեւորած «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»: Այդ խաղում տանտերերի կազմում աչքի ընկան թիմի նորեկներ Բոբի Զամորան եւ Ջիբրիլ Սիսեն: Անգլիացին գոլի հեղինակ դարձավ, իսկ ֆրանսիացին կարմիր քարտի արժանացավ:
Շարունակում է հաջող հանդես գալ «Նյուքասլը», որը Սենեգալի հավաքականի հարձակվողներ Դեմբա Բայի եւ Պապիս Սիսեի խփած գնդակների շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Բիրմինգեմցիների կազմում աչքի ընկավ իռլանդացի հարձակվող Ռոբի Քինը:
«Արսենալ» - «Բլեքբեռն»՝ 7:1
Վան Պերսի, 2, 38, 62, Չեմբեռլեն, 40, 54, Արտետա, 51, Անրի, 90 - Պեդերսեն, 32
«Նորվիչ» - «Բոլթոն»՝ 2:0
Սուրման, 69, Պիլկինգտոն, 85
«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:2
Բոբի Զամորա, 16 - Ջերվիս, 46, Դոյլ, 71
Ջիբրիլ Սիսե, 34 (հեռացում)
«Ստոք Սիթի» - «Սանդերլենդ»՝ 0:1
Մաքքլեյն, 60
«Վեստ Բրոմվիչ» - «Սուոնսի»՝ 1:2
Ֆորտուն, 54 - Սիգուրդսոն, 55, Գրեհեմ, 59
«Ուիգան» - «Էվերտոն»՝ 1:1
Նեվիլ, 76 (ինքնագոլ) - Անիչեբի, 83
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 3:0
Ագուերո, 10 (11մ.), Բերդ 30 (ինքնագոլ), Ձեկո, 72
«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 2:1
Դեմբա Բա, 30, Պապիս Սիսե, 71, - Ռոբի Քին, 45
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:3
Էվանս, 36 (ինքնագոլ), Մատա, 46, Դավիդ Լուիս, 51, - Ռունի, 58 (11մ), 69 (11մ), Չիչարիտո, 84
| Մ | Խ | Հ | Ո | Պ | Խ/Գ | Բ/Գ | +/- | ||
| 1. | Մանչեսթեր Սիթի | 57 | 24 | 18 | 3 | 3 | 63 | 19 | 44 |
| 2. | Մանչեսթեր Յունայթեդ | 55 | 24 | 17 | 4 | 3 | 59 | 24 | 35 |
| 3. | Տոտենհեմ | 49 | 23 | 15 | 4 | 4 | 44 | 25 | 19 |
| 4. | Չելսի | 43 | 24 | 12 | 7 | 5 | 44 | 29 | 15 |
| 5. | Նյուքասլ | 42 | 24 | 12 | 6 | 6 | 36 | 31 | 5 |
| 6. | Արսենալ | 40 | 24 | 12 | 4 | 8 | 46 | 34 | 12 |
| 7. | Լիվերպուլ | 38 | 23 | 10 | 8 | 5 | 28 | 21 | 7 |
| 8. | Սանդերլենդ | 33 | 24 | 9 | 6 | 9 | 33 | 24 | 9 |
| 9. | Նորվիչ | 32 | 24 | 8 | 8 | 8 | 34 | 39 | -5 |
| 10. | Սուոնսի | 30 | 24 | 7 | 9 | 8 | 26 | 29 | -3 |
| 11. | Էվերտոն | 30 | 24 | 8 | 6 | 10 | 24 | 27 | -3 |
| 12. | Ստոք Սիթի | 30 | 24 | 8 | 6 | 10 | 23 | 36 | -13 |
| 13. | Աստոն Վիլա | 28 | 24 | 6 | 10 | 8 | 29 | 33 | -4 |
| 14. | Ֆուլհեմ | 27 | 24 | 6 | 9 | 9 | 29 | 35 | -6 |
| 15. | Վեստ Բրոմվիչ | 26 | 24 | 7 | 5 | 12 | 24 | 34 | -10 |
| 16. | Քուինզ Պարկ Ռեյնջերս | 21 | 24 | 5 | 6 | 13 | 25 | 41 | -16 |
| 17. | Վուլվերհեփթոն | 21 | 24 | 5 | 6 | 13 | 27 | 44 | -17 |
| 18. | Բոլթոն | 20 | 24 | 6 | 2 | 16 | 28 | 49 | -21 |
| 19. | Բլեքբեռն | 18 | 24 | 4 | 6 | 14 | 34 | 54 | -20 |
| 20. | Ուիգան | 16 | 24 | 3 | 7 | 14 | 21 | 49 | -28 |




























