ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այո՛, նման բան եղել է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք վերջին շրջանում եղե՞լ են նման շփումներ, թե ոչ։
Թրամփը չի նշել, թե կոնկրետ երբ է խոսել Պուտինի հետ։





























