ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող երեք նավակ են ոչնչացրել։ Ինչպես նշվում է X-ում հրապարակված Պենտագոնի հայտարարության մեջ՝ նավի վրա գտնվող ութ մարդիկ զոհվել են։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավերն ընթանում էին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հայտնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության երթուղիներով և զբաղված էին թմրանյութերի փոխադրմամբ։ Այս գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ ութ թմրաահաբեկիչ է սպանվել»,- նշել են ռազմական գերատեսչությունում։
CNN-ի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով Լատինական Ամերիկայի ափերի մոտ ավելի քան 20 նավակ են ոչնչացրել, որի հետևանքով մոտավորապես 90 մարդ է զոհվել։





























