Սա Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցն է, որտեղ այսօր առավոտյան սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, որդին սպանել է հարազատ հորն ու մորը։
NEWS.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները սահմանազատել տարածքը և հերթապահություն են իրականացնում։
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։
Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։
Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Shamshyan.com–ը այս դեպքի մասին հայտնել է, որ որդին հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ըստ հարևանների, 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ։












