Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան 4-րդ փողոցներիի խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած «Toyota ipsum» մակնիշի և 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։





























