Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը Սիդնեյում մարդկանց վրա հարձակված 24-ամյա Նավիդ Ակրամին մեղադրանք է առաջադրել 59 կետով, այդ թվում՝ 15 սպանության և ահաբեկչական գործողություն կատարելու համար։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Մեկ մեղադրանք առաջադրվել է ահաբեկչություն իրականացնելու, 40-ը՝ սպանության նպատակով մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև շենքում կամ դրա մոտակայքում պայթուցիկ սարք տեղադրելու, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով հրազեն կիրառելու և ահաբեկչական խորհրդանիշների հրապարակային ցուցադրման համար։





























