Վանաձորում, փետրվարի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի («Նիվա») ավտոմեքենան Երեւանյան խճուղում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: