Սիդնեյում Սուրբ Ծննդյան տոնակատարությունները կանցկացվեն սահմանափակ ձևաչափով, իսկ բոլոր հանդիսավոր միջոցառումները չեղարկված են մինչև կիրակի օրը՝ դեկտեմբերի 21-ը։ Այս մասին հայտնում է 9News հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ ամբողջ քաղաքում Սուրբ Ծննդյան գունավոր լույսերը կփոխարինվեն սպիտակ լուսաշղթաներով՝ Բոնդայ լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի և հրեական համայնքի հանդեպ համերաշխություն համար։ Տոնածառերի հարակից հրապարակներում չեն լինի լուսային կամ ձայնային շոուներ, իսկ «Սուրբ Ծննդյան օրհներգերը քաղաքում» երգեցողության ծրագիրը կկասեցվի մինչև շաբաթվա վերջ։

Հաղորդվում է նաև, որ Սիդնեյի Դարլինգ Հարբոր ծոցում չեղարկվել է Սուրբ Ծննդյան հրավառությունների մի մասը