Այսօր` փետրվարի 6-ին`ժամը 01.50-ին տեղակատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 119-րդ բնակարանի բնակիչ, 1 տարեկան Իրինա Պերոժկովան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























