Հայաստանում դեկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսային՝ 2-5 մ/վ արագությամբ։ Մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում․ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+3

Կոտայքի լեռներում․ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0+2

Կոտայքի նախալեռներում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+6

Սևանա լճի ավազանում․ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1+3

Լոռիում․ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+6

Տավուշում․ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8

Արագածոտնի լեռներում․ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+2

Արագածոտնի նախալեռներում․ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+7

Արարատում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+8

Արմավիրում․ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+8

Վայոց ձորի լեռներում․ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ 0+3

Վայոց ձորի նախալեռներում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8

Սյունիքի հովիտներում․ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+9

Սյունիքի նախալեռներում․ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+4