Թուրքիան ձգտում է վերադարձնել մոտ մեկ տասնամյակ առաջ Ռուսաստանից գնած С-400 ՀՕՊ զենիթահրթռիային համալիրները, նշելով, որ այդ քայլ, ինչով վերջ կդրվի վիճահարույց գործարքին, որը փչացրել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ հարաբերությունները, գրում է Bloomberg գործակալությունը։
Նման քայլը նաև Անկարային հնարավորություն կտա ձեռք բերել երկար սպասված ամերիկյան F-35 անտեսանելի կործանիչները։
Ըստ լրատվամիջոցների՝ տեղեկացված աղբյուրներին հղում անելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը С-400-ի հարցը բարձրացրել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Թուրքմենստանում անցկացված հանդիպման ժամանակ՝ երկու երկրների պաշտոնյաների միջև նմանատիպ քննարկումներից հետո։
Մոսկվան և Անկարան 2017 թվականին С-400 համակարգերի մատակարարման 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել։ ԱՄՆ-ը փորձել է խափանել այդ գործարքը՝ Թուրքիային բացառելով F-35 ծրագրից և մի քանի թուրքական պաշտպանական ընկերությունների վրա կիրառելով CAATSA անունով հայտնի պատժամիջոցների ռեժիմը։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը Անկարային վտանգում է «ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների և անձնակազմի անվտանգությունը և զգալի ռեսուրսներ է տրամադրում Ռուսաստանի պաշտպանական ոլորտին»։ Չնայած դրան, հրթիռային համակարգերը Թուրքիա են մատակարարվել 2019 թվականի ամռանը։
2024 թվականի օգոստոսին թուրքական Cumhuriyet պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանից գնված С-400-ները մարտական պատրաստության վիճակում չեն դրվել, այլ պահվել են պահեստներում։





























