Իրանցի հաքերները կոտրել են Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննետի անձնական հեռախոսը, գրում է «Военный обозреватель» թելեգրմյան ալիքը։
Ըստ ալիքի՝ նրա «հասցեների գրքից» 141 կոնտակտ է արտահոսել առցանց, որոնց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են, Մոսադի և հակահետախուզության աշխատակիցներ։
Հաղորդվում է նաև, որ Բեննետն իր հեռախոսով ձայնագրել է անձնական հանդիպումներ, որոնք այժմ դարձել են հանրության սեփականությունը։
Հաքերները խոստանում են հրապարակել նաև Իսրայելի կառավարության նախկին ղեկավարի անձնական նամակագրությունը։





























