Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին քաղաքականության մեջ «գայլխեղդ» է անվանել։

«Նա նորմալ մարդ է։ Նա շատ լավ մարդկային որակներ ունի։ Բայց քաղաքականության մեջ նա գայլխեղդ է», - ասել է Լուկաշենկոն Newsmax-ին տված հարցազրույցում։

«Նա քաղաքականության մեջ մեծ մարդ է։ Վաղուց է ղեկավարում նման մեծ երկիրը։ Ուստի կարելի է նախանձել երկիրը ղեկավարելու և ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության հարցերով զբաղվելու նրա ցանկությանն ու հմտությանը։ Նա հզոր մարդ է»,- հավելել է Բելառուսի նախագահը։