Politico պարբերականը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, գրում է, որ հանգստյան օրերին Մայամիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում է սպասվում, որը կայանալու է Ուկրաինայում պատերազմն ավարտին հասցնելու համար։

Երկու աղբյուրներն էլ ակնկալում են, որ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ռուսական կողմից սպասվում է Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցությունը, հայտնել է աղբյուրներից մեկը։

Վերջին շաբաթների ընթացքում երեքն էլ ներգրավված են եղել բանակցություններում։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս ոչ մի կողմից չի եղել: Politico-ն հաղորդում է, որ Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքներին: