Ադրբեջանը պահանջել է ձերբակալել նաև Կամո Վարդանյանին (Արցախի պաշտպանության նախկին նախարար – խմբ.)՝ Արցախից բնակչության անվտանգ դուրսբերման կազմակերպման դիմաց։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա բացատրել է, որ Բաքուն իրեն նույնպես ներառել է այն մարդկանց ցուցակում, որոնց մտադիր էր գերի վերցնել։

«Այո, այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանը ունի նման որոշում և մնացել են և ապահովել են անվտնագ բնակչության դուրսբերման գործընթացը», - հավելել է Շահրամանյանը։

Նշենք, որ Կամո Վարդանյանը 2024 թվականի օգոստոսին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։