Լուրերը հրապարակել էին Ադրբեջանի կառավարությանը կից գործող կայքերը, ինչը ցավոք, տարածել էին նաև հայկական որոշ արբանյակներ։ Դա ոչ միայն սուտ է, այլև հորինված թեզ՝ հայկական կողմին մոլորեցնելու համար։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նաև նշվել, որ երբ Ռուբեն Վարդանյանը փորձել է հատել Հայաստանի հետ սահմանը, ենթադրաբար որոշ կոորդինատներ են փոխանցվել։

«Ոչ ոք թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, թե ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել որևէ թաքստոցում կամ անտառում։

Նա, ինչպես բոլորը, Լաչինի միջանցքով փորձել է տեղափոխվել ՀՀ՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր՝ Ստեփանակերտից դուրս գալուց, Շուշիի մատույցում և Հակարիի կամրջում, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Նա չի թաքնվել, ինքը գիտեր, որ Ադրբեջանն ունի որոշում՝ իրեն ձերբակալելու համար ու մեքենայով դուրս ա եկել։ Անտրամաբանական է նշելը, որ ինչ-որ մեկը պետք է կոորդինատներ տար, որ ձերբակալեն», - նշել է Շահրամանյնաը։

Նա հայտնել է, որ Սամվել Բաբայանը նույնպես մուտք է գործել Հայաստան, ինչպես բոլորը։