Հարցաքննության օրը պատահական չի ընտրվել, քաղաքական կապվածություն կա։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ես կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Այս տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի Հնարապետության ներկայացուցչությունում տեղի ունեցած քաղաքական խուզարկությունը՝ սա պատահականություն չէ»։
Փաստաբանը նաև նշել է, որ կարծում է, որ պատահականություն չէ, որ Արցախի նախագահին հարցաքննության է կանչել Ամենայն հայոց կաթողիկոսին աջակցելու իր խոսքերից անմիջապես հետո։
Նա պատահական չի համարում նաև այն ապատեղեկատվությունը, թե իբր Սամվել Շահրամանյանն է Ադրբեջանին է փոխանցել գերեվարված արցախցիների կոորդինատները։











