Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները՝ «սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բո;որ անձանց չեզոքացնելու համար»։

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին և Մայր Աթոռը պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ - խմբ.) և մյուս «աղանդավորների խմբից»։ «Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, որոնք զավթել են և եղծում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը», - նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Դրանից հետո հայտնի են դարձել նաև պատասխան քայլերը: Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների թվում է, հայտարարություն է տարածել Բյուրական գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում նախատեսված միասնական պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագհը կսկսվի վաղը ժամը 17:00-ին, այսինքն՝ նույն ժամին, երբ «պառակտիչները» նշանակել են իրենց ակցիան՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ժամերգությանը մասնակցելու մասին արդեն հայտարարել են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: