Նոր հայտարարության մեջ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ռուսական արբիտրաժային դատարանում եվրոպական բանկերից վերականգնելու է վնասները՝ «Եվրամիության իշխանությունների շարունակական փորձերի պատճառով՝ առանց Ռուսաստանի Բանկի համաձայնության ապօրինի կերպով առգրավել/օգտագործել այն ակտիվները, որոնք տեղաբաշխված են ԵՄ ֆինանսական ինստիտուտներում»։ 

Այնտեղ նաև հիշեցրել են, որ ավելի վաղ Ռուսաստանի բանկն արդեն հայց է ներկայացրել Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Euroclear-ի։

Բրյուսելում այսօր սկսված ԵՄ երկօրյա գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները կորոշեն, թե արդյոք սառեցված ռուսական ակտիվները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն հայտարարել է, որ այս հարցի շուրջ քննարկումները, ինչպես սպասվում է, կլինեն «ինտենսիվ»։