Մոսկվան և Վաշինգտոնը պահպանում են երկկողմ երկխոսությունը, երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, իհարկե, հեշտ չի ընթանում», - ասել է Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ռուսական «ամուր դիրքորոշումը, որը հիմնված է ազգային շահերի պաշտպանության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և պրագմատիկ երկխոսության պատրաստակամության վրա, միակ ճիշտ մոտեցումն է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «այս մոտեցումը, ինչպես տեսնում ենք, արձագանք է գտնում Ամերիկայի ներկայիս վարչակազմի մոտ»։
«Ահա թե իրականում ինչու, երբ ԱՄՆ նախագահ Թրամփի թիմն առաջարկել է վերականգնել երկկողմ երկխոսությունն առանց նախապայմանների, այդ առաջարկը ընդունվել է ռուսական կողմից։ Եվ այդ գործընթացը շարունակվում է», - հայտարարել է Զախարովան։





























