Մայր աթոռում իրավիճակը քիչ առաջ հանդարտվեց։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ եւ Կաթողիկոսի աջակիցները եւ Փաշինյանի «ուղարկած» մարդիկ հեռացան տաճարի տարածքից, որից հետո հեռացան նաեւ ոստիկանները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանին աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջիններս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը կալանավորված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին: