NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ուրարտու» ռեստորանի տնօրեն Աշոտ Երիցյանի ձերբակալության գործից: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այս գործում ընդգրկված է նաեւ մաֆիոզ Գագոյի աղջիկը՝ Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Նշենք, որ վերջինս «Մասկարեդ» կարաոկեի սեփականատերն է, որը դարձյալ Պռոշյանի փողոցում է գտնվում, «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ոստիկանություն բերման է ենթարկվել Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի տնօրեն Աշոտ Երիցյանին, ով կասկածվում է մի անձի ծեծի ենթարկելու եւ առեւանգելու մեջ:
Մեզ հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետեւյալ գործողությունները. Նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:




























