Բրյուսելում տեղակայվող Եվրոպական խորհուրդը դատապարտել է իսրայելցի վերաբնակների կողմից պաղեստինցի քաղաքացիական անձանց նկատմամբ «բռնության կտրուկ աճը», «ներառյալ բռնությունը քրիստոնեական համայնքների նկատմամբ»։
Մերձավոր Արեւելքին նվիրված գագաթաժողովի եզրակացություններում դատապարտվել է «բռնի տեղահանման եւ անեքսիայի քաղաքականությունն ու սպառնալիքները Արեւմտյան ափին, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում»։
Հինգշաբթի երեկոյան հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Եվրոպական խորհուրդը «կոչ է անում Իսրայելի կառավարությանը պահպանել իր պարտավորությունները եւ պաշտպանել օկուպացված տարածքների պաղեստինյան բնակչությանը՝ միջազգային իրավունքի համաձայն»։
Փաստաթղթում նաեւ կոչ է արվում Իսրայելի իշխանություններին «կանգնեցնել նոր բնակավայրերի ընդլայնումը, ինչն անօրինական է միջազգային իրավունքի համաձայն»։
Միեւնույն ժամանակ, Եվրոպական խորհուրդն առաջարկում է ԵՄ խորհրդին «շարունակել ծայրահեղական վերաբնակների եւ նրանց աջակցող կազմակերպությունների դեմ հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկելու աշխատանքը»։





























