Վրաստանի խորհրդարանը կդիտարկի այն հարցը, թե արժե՞ արդյոք 1944-ի ինգուշների դեպորտացիան Ռուասատանի տարածքից  դեպի Միջին Ասիա համարել «ցեղասպանություն»: Քննարկումը նշանակված է փետրվարի վերջին:

Ավելի վաղ Վրաստան դիմում է ուղարկվել` կոչ անելով 1944-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»: Նամակը փոխանցել է իրավապաշտպան Իբրահիմ Լյանովը, ով բնակվում է Բրյուսելում:

Հաղորդագրության հեղինակները կոչ են անում «նախաձեռնել Եվրախորհրդարանի կողմից ինգուշների` 1944-ի դեպորտացիան ցեղասպանություն ճանաչելու գործընթացը»: Նրանք կարծում են, որ դա «կլիներ իսկական հումանիզմի եւ պատմական արդարության դրսեւորում»:

Նշենք, որ 2011-ի գարնանը Վրաստանի խորհրդարանը «ցեղասպանություն» է ճանաչել 19-րդ դարի սկզբին` Կովկասյան պատերազմների շրջանում չերքեզների հանդեպ դրսեւորվող ռուսական քաղաքականությունը: