Իրանի իսլամական հեղափոխության պահապանների բանակի 2-րդ անունը՝ գեներալ Հուսեյն Սալամին, հերթական անգամ սպառնացել է Անկարային։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, իրանական Fars haber գործակալությանը հետ զրույցում նշել է, թե այն երկրները, որոնց տարածքները օգտագործում են Իրանի թշնամիները, Իրանի կողմից կենթարկվեն հարձակման։
Թուրքական մամուլն այս սպառնալիքը համարում է Թուրքիային ուղղված, քանի որ Թուրքիայում են գտնվում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաները։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել էր Թուրքիային` շեշտելով, թե Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում Իրանն առաջինը հարվածելու է Թուրքիային:




























