Կանադացի ձեռնարկատեր Պետրիկ Դովիգին դարձել է Global 8000-ի՝ Bombardier-ի պատվերով պատրաստված աշխարհի ամենաարագ քաղաքացիական ինքնաթիռի սեփականատերը: Ինքնաթիռն ունի 1134 կմ/ժ (Մախ 0,95) առավելագույն արագություն: Նախկինում ամենաարագ ուղևորատար ինքնաթիռը հայտնի հիպերձայնային Concorde-ն էր, որը հասնում էր 2434 կմ/ժ (Մախ 2,04) արագության և շահագործումից դուրս էր բերվել 2003 թվականին:

Նոր բիզնես ռեակտիվը գերազանցել է իր ամենամոտ մրցակցին՝ Gulfstream 700-ին, որը կարող է հասնել 1116 կմ/ժ (Մախ 0.935) առավելագույն արագության, հայտնում է Techkult-ը: Բացի ռեկորդային արագությունից՝ Global 8000-ը կկարողանա թռչել 14800 կմ (ամենաերկար հեռավորության բիզնես ինքնաթիռի ռեկորդ)՝ 12 հազար մետր բարձրության վրա:

Global 8000-ն առանձնանում է թևի և լրաթևիկների առաջադեմ դիզայնով, որը նրան թեթև կործանիչի թռիչքի և վայրէջքի համեմատելի բնութագիր է ապահովում։ Դա նրան հնարավորություն է տալիս 30%-ով ավելի օդանավակայաններից թռչել, քան իր ամենամոտ մրցակիցը։