Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկին Ռյազանում զրկել են քաղաքացիությունից։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված Տիգրան Ֆարյանը զբաղվել է հովանավորչությամբ, շորթմամբ, անօրինական դրամաշորթությամբ և խարդախությամբ։

Ռուսական անձնագիրը, որը նա ստացել էր մոտ 20 տարի առաջ, անվավեր է համարվել։ Այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։