Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ, ադրբեջանական եւ ղարաբաղյան լրագրողների հետ համագործակցությամբ, ԱՄՆ Պետական դեպարտամենտի աջակցությամբ իր աշխատանքներն է սկսել «Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրիտ եւ անկողմնակալ տեղեկատվության փոխանակման» նախագիծը:
Նախագծի մասնակիցները հանդիպել են հունվարի 30-31-ին Թբիլիսիում, որտեղ քննարկել են համատեղ տեղեկատվական արտադրանքների ստեղծման հնարավորությունը, ներառյալ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաեւ համացանցային ռեսուրսները, որտեղ կտեղակայվեն նպատակին համապատասխանող նյութեր:
Նախագծին մասնակցում են ամեն կողմից երեքական լրագրող, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
«Եթե մենք հույս ունենք, որ երբեւէ խնդրի կլուծվի, ապա պետք է օգնենք մարդկանց իրենց զգալ սովորական, տեղեկատվա-հաղորդակցային միջավայրում», - կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա` «նման նախագծերի անհրաժեշտությունը կա, քանի որ ապատեղեկատվության եւ քարոզչության տարածվածությունը, որը վերաբերում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին, այնքան մեծ է, որ տեղեկության ստացողները տեղյակ չեն իրերի իրական դրությանը»: Նա նշել է, որ նախագծին մասնակցելու համար այնպիսի մարդիկ են ընդգրկվել, որոնց համար «լրագրողության էթիկական չափանիշները համընդհանուր են»:




























