Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Նրան «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:
Նշենք, որ Փաշինյանն այսօր կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ վաղը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Սպասվում է, որ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ։





























