Ամերիկյան իշխանությունները Պանամայի դրոշի ներքո Վենեսուելա մեկնող Bella 1 լցանավի առգրավման օրդեր են ստացել, քանի որ նավը կարող էր նախկինում ներգրավված լինել իրանական նավթի փոխադրման մեջ: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ Առափնյա պահպանությունը փորձել է կանգնեցնել լցանավը, սակայն այն չի ենթարկվել պահանջներին և շարունակել է շարժվել երթուղով, ինչի պատճառով էլ «ակտիվ հետապնդում» է սկսվել։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավի առգրավման մասին և հայտարարել, որ Միացյալ Նահանգները պլանավորում է իրեն պահել նավթը։
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ը հաստատել է Centuries լցանավի կալանումը, որը նույնպես ընթացել է Պանամայի դրոշի ներքո՝ տեղափոխելով բեռ չինական նավթային թրեյդերի համար, որը վառելիք է մատակարարում Չինաստանի նավթավերամշակման գործարաններին։ Ընդ որում, նավը ամերիկյան պատժամիջոցների տակ չի գտնվում։ Դեկտեմբերի 21-ին Bloomberg գործակալությունը հայտնել է դեպի Վենեսուելա ընթացող Պանամայի դրոշով մեկ այլ՝ Bella 1 լցանավի ձերբակալման գործողության մասին։





























