Համբուրգի բնակիչը մեկ ժամում հարստացել է վիճակախաղով:

Հաղթողը շահել է 19 միլիոն եվրո: Նա միակն էր, ով գուշակել է վեց թվերի կոմբինացիան եւ եւս մեկ, այսպես կոչված` սուպերթիվը:

Մինչ այդ, շահման գումարը 8 անգամ թարմացվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հաղթողը դեռ չի եկել իր շահման ետեւից, հնարավոր է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ հարստացել է: