Թուրքիայի խոշորագույն քաղաքներում «Իսլամական պետության» ահաբեկիչները նախատեսում են ահաբեկչական գործողություններ իրականացնել։
Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Անկարայի նահանգային ժանդարմերիայի ներքին գրությունները տարբեր ստորաբաժանումներին։
Նշվում է, որ ահաբեկչական «Իսլամական պետության» անդամները Անկարայի եւ Ստամբուլի մարդաշատ վայրերում առաջիկա օրերին նախատեսում են ահաբեկչություններ իրականացնել։




























