Կոստա Ռիկայից Ուկրաինա են հասել կոկաինով լցոնված անանասներ: Իրավապահները կոկաինը հայտնաբերել են անանասի բեռնարկղերում, Իլիչովսկի նավահանգստում: Պարզվել է, որ անանասի ներսը լցոնված է եղել թմրանյութով, իսկ հետո պատվել պարաֆինով:
Ընդհանուր առմամբ անանասներում հայտնաբերվել է մոտ 38 կգ բարձրորակ կոկաին: Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը գերազանցում է 7,5 մլն դոլարը:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` թմրամյութը նախատեսված է եղել ուկրաինացի գործարարներից մեկի համար:
Հետաքննության շրջանակում ձերբակալվել են Ուկրաինայի երեք եւ Մոլդովայի երկու քաղաքացիներ:




























