Թեեւ Եվրոպայում անբարենպաստ եղանակին, «Արմավիա» ավիաընկերությունը իրականացրել է Երեւան-Փարիզ չվերթն առանց ձգձգումների: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
«Այսօր Երեւան-Փարիզ չվերթն իրականացվել է առանց ձգձգումների: «Արմավիայի» բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվերթացուցակի»,- ասել է Ավետիսովան:

Նշենք, որ ձնաբքի պատճառով Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը չեղյալ է հայտարարել 150 չվերթ, սակայն ընդունում է տասնյակ միջազգային չվերթներ: Բացի այդ, Air France ավիաընկերության օդաչուները մտադիր են գործադուլ հայտարարել 4 օրով: Գործադուլի ելնելու մտադրություն ունեն նաեւ easyJet, Transavia, Air Mediterranee եւ XL Airways ընկերությունների օդաչուները: