Հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բրիտանական հեղինակավոր GB News հեռուստաալիքի եթերում անդրադարձել է աշխարհում քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների մտահոգիչ աճին, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։

«Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ, իսկ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։

Իմ ուղերձը հստակ է՝ ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն։

Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը»,– ասել է Ամստերդամը։