Սիրիական ընդդիմությունը հայտարարել է նոր ռազմական կառույցի` Գերագույն հեղափոխական ռազմական խորհրդի ստեղծման մասին: Նա պետք է փոխարինի Սիրիական ազատ բանակին, որի կազմում մարտնչում են ընդդիմության կողմն անցած դասալիքները:
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ իրենց գլխավոր նպատակն է «ազատագրել երկիրը Բաշար Ասադի ռեժիմից»:
Խորհուրդը գլխավորելու է Թուրքիայում գտնվող բրիգադի գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ-Շեյխը: նա ամենաբարձրաստիճան զինվորականն է, որ հրաժարվել է լքել Սիրիայի բանակի շարքերը: Պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Մահեր ան-Նաիմին, որը նույն պաշտոնը զբաղեցնում էր Ազատ սիրիական բանակում: Կառույցը ստեղծվել է «բազմաթիվ սպաների առաջարկով` ընդդիմության գործունեությունը ընդլայնելու նպատակով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























