Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն որեւէ մեկին պետք չէ, եւ դա պարզապես սառը պատերազմի մնացուկ է:
Քաղաքագետների հետ հանդիպմանը Պուտինը մեկնաբանել է նախագահական ընտրություններում իր մրցակից Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարությունը, թե անհրաժեշտ է ցրել Հյուսիսատլանտյան դաշինքը: Ըստ Պուտինի` ՆԱՏՕ-ն ցրելու պահանջն իրատեսական չէ, սակայն ճիշտ է:
«ՆԱՏՕ-ն ոչ մեկին պետք չէ, այն սառը պատերազմի անպետք մնացուկ է: Վլադիմիր Վոլֆովիչը ապրի»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ չի համաձայնել իր մրցակցի հետ Եվրամիությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հարցում: «Որպես ի՞նչ: Հարուստ երկրներ են, մեզնից էլ հարուստ»,- ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























