Եվրամիության` Հարավային Կովկասի եւ վրացական ճգնաժամի հարցով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Բաքվում քննարկելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում հունվարի 23-ին կայացած հանդիպումը:
Այդ մասին Լեֆորը լրագրողներին հայտնել է Բաքու ժամանելուն պես, հաղորդում է APA-ն: Նա ողջունել է նման հանդիպումների անցկացումը:
Նշենք, որ այցի շրջանակներում Լեֆորը հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պաշտոնը ստանձնելուց հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկու անգամ` սեպտեմբերին եւ նոյեմբերին այցեր է կատարել Ադրբեջան:




























