ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի տատիկը հանգստյան օրերին հայտնվել է հիվանդանոցում, ճանապարհային պատահարից հետո:

Ինչպես հայտնում է Վեստի.Ru-ն, վկայակոչելով ABC News-ը, 87-ամյա Սառա Օբաման տուժել է վարորդի մեղքով, ով չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Տարեց կինը թեթեւ վախ է ապրել, եւ մի քանի կապտուկներ ստացել: Աննշան վնասվածքներ են ստացել նաեւ նրա թիկնապահներն ու վարորդը: