Իրանից Իրաք գազի մատակարարումները դադարեցվել են, երեքշաբթի հայտարարել է Էներգետիկայի նախարարությունը՝ հավելելով, որ անջատումները պայմանավորված են եղել որոշ էներգաբլոկների անջատմամբ և մյուսների բեռի նվազմամբ, հաղորդում է Reuters-ը։
Նախարարությունը հայտնել է, որ իրանական գազի մատակարարումների ընդհատման արդյունքում 4000-ից 4500 մեգավատ էլեկտրաէներգիա է անջատվել էլեկտրացանցից։
«Իրանական կողմը հեռագիր է ուղարկել Էներգետիկայի նախարարությանը՝ տեղեկացնելով գազի մատակարարումների լիակատար դադարեցման մասին՝ անկանխատեսելի հանգամանքների պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանը մատակարարում է Իրաքի գազի և էլեկտրաէներգիայի կարիքների մեկ երրորդից մինչև 40 տոկոսը։
Մարտին Թրամփի վարչակազմը չեղյալ հայտարարեց այն զիջումը, որը էլեկտրաէներգիայի մշտական պակաս ունեցող Իրաքին թույլ էր տալիս Իրանին վճարել էլեկտրաէներգիայի համար։ Այս քայլը Թրամփի՝ Թեհրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավի մի մասն էր։





























