Արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու հետևանքները կրելու է Հայաստանը։ Այս մասին դեկտեմբերի 23-ին շարժման տարեկան ժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է «Տաշիր Կապիտալ» ընկերության գլխավոր տնօրեն և շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Պատասխանելով ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումից հետո ընկերության սեփականության վերաբերյալ բանակցությունների վիճակի մասին հարցին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ կա Միջազգային Արբիտրաժային դատարանի որոշում, որը իշխանությունների ցանկությամբ չի կատարվում։ Իրավիճակն աննախադեպ է, հայտարարել է Կարապետյանը։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները, իսկ դրա հետևանքները՝ Հայաստանը։





























