Հայաստանի ամենակարևոր մարտահրավերներից մեկն աղքատության բարձր մակարդակն է, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դեկտեմբերի 23-ին շարժման տարեկան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ եկեղեցու դեմ կառավարության արշավը նաև ուշադրությունը Հայաստանի իրական խնդիրներից շեղելու փորձ է։ Կարապետյանը որպես ամենակարևոր մարտահրավեր նշել է համատարած աղքատությունը և դրա լուծման համար իրական աշխատանքի բացակայությունը։

Ըստ նրա՝ նախ պետք է բարելավել մարդկանց կյանքը, ապա՝ ենթակառուցվածքները։ Աղքատության մակարդակի աճի հետ մեկտեղ, արձանագրվել է թմրանյութերի օգտագործման զգալի աճ, ինչը հանգեցրել է հանցագործության աճի, նշել է Կարապետյանը։ Նա նաև մատնանշել է Երևանում որակական փոփոխությունների բացակայությունը։ «Իշխանությունները ներգաղթյալներից եկած եկամուտը չեն կարողացել ուղղել կյանքի բարելավմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ 64 հազար դրամից պակաս եկամուտ ունեցող մարդիկ Հայաստանում համարվում են աղքատ։ Գնաճի պայմաններում աղքատության մակարդակը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, նշել է Նարեկ Կարապետյանը: