Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Իրանի էլիտար զինված ուժերի շինարարական ստորաբաժանումը հայտարարել է, որ հրաժարվել է Վենեսուելայում մետրոյի կառուցման խոշոր նախագծից, հաղորդում է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դուստր ձեռնարկություն՝ «Խաթամ» շտաբի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդորեզա Աբեդը երկուշաբթի հայտարարել է, որ ուժերը սկզբում համաձայնել էին մետրոյի գիծ կառուցել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, սակայն ավելի ուշ հրաժարվել են նախագծից։

«Վենեսուելայի հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն մենք նախագիծը հանձնել ենք վենեսուելական կողմին՝ նախագծի վրա դրված նոր պայմանների պատճառով»,- ասել է բրիգադի գեներալ Աբդորեզա Աբեդը։ Նա նշել է, որ «Խաթամ» շտաբը մասնակցում է միայն սահմանափակ թվով արտասահմանյան նախագծերի և դրանց մասին կտեղեկացնի լրատվամիջոցներին և հանրությանը, եթե դրանք արդյունավետ լինեն։

Press TV-ի տվյալներով՝ ԻՀՊԿ-ն վերջին տասնամյակների ընթացքում զգալի ներդրում է ունեցել Իրանի զարգացման ջանքերում, որոնց նախագծերը հիմնականում կենտրոնացած են եղել տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների վրա։ Զիված ուժերը մասնակցել են նաև մի շարք նախագծերի տարածաշրջանային երկրներում, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում, որտեղ կառուցել է էլեկտրակայաններ և այլ օբյեկտներ։

Աբեդը նշել է, որ ԻՀՊԿ-ն երբեք չի ընդունի այնպիսի նախագծեր, որոնք կարող են իրականացվել Իրանում մասնավոր ընկերությունների կողմից՝ նշելով, որ իրենց հանձնարարվել են սովորական կապալառուների հնարավորությունները գերազանցող մեգանախագծեր։