Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի լրտեսներ բռնե՞լ է, թե՞ոչ: Այս հարցը դեկտեմբերի 23-ին «Մեր ձևով» շարժման տարեկան ժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում տվել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իշխանական վերևներում կան Ռուսաստանում կրթություն ստացածներ, և կան Թուրքիայում կրթություն ստացածներ»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ իր համար դժվար է հասկանալ, թե ինչու է որևէ մեկը ցանկանում սովորել Թուրքիայում. Կարապետյանն ինքը չի կարողանում համարձակվել գնալ Մուշ՝ իր նախնիների հողը տեսնելու։ Նա չի բացառել, որ գուցե այդ անձը կարևոր առաքելություն է կատարում՝ հաշվի առնելով, թե ում որդին է։

Միևնույն ժամանակ, Կարապետյանը ենթադրել է, որ Հայաստանը շատ բան է անում բանակցությունների արդյունքներից հետո կամ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հանձնարարականով. ժամանակը ցույց կտա։ «Երբ խոսքը գործակալների մասին է, կա նման մտահոգություն։ Նկատե՞լ եք, որ նրանք մի քանի տարի է, ինչ Հայաստանում չեն բռնել ադրբեջանցի գործակալների։ էլ չկա՞ն։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱԱԾ-ն բռնե՞լ է նման գործակալների, թե՞ ոչ»,- հետաքրքրվել է Կարապետյանը։