Մերի Փայտյանը նշանակվել է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության մշակութային հարցերի պատասխանատու: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Մեր ունեցած տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանից: Նա նշեց, որ այս պահի դրությամբ նման նշանակում չկա:
Նշենք, որ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակիցները նշանակվում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանի կողմից:




























