Պակիստանի եւ Չինաստանի սահմանին գտնվող K2 գագաթը (8611) նվաճելու մեկնած ալպինիզմի Ռուսաստանի թիմի ճամբարում մահացել ռուսաստանցի ալպինիստ Վիտալի Գորելիկը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մի քանի օր առաջ Գորելիկի մոտ վերջույթների ցրտահարում էին ախտորոշել, մարզիկին տարհանելու համար ուղղաթիռ են կանչել, որը չի ժամանել եղանակային պայմանների պատճառով: Օգնության սպասող մարզիկը մահացել է փետրվարի 6-ին, ժամը 11:30-ին: Հավաքականն այս պահին ուղղաթիռ է սպասում Գորելիկի դին իջեցնելու համար:

Արշավը չի շարունակվելու: Արշավախումբն արդեն հաղթահարել էր 7 հազար մետր բարձրությունը: