Հունաստանը պետք է մնա եվրոյի գոտում, սակայն դրա հետ միաժամանակ պարտավոր է կատարել վարկատուների պայմանները` 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը ստանալու համար: Այդ մասին փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը`  ֆրանս-գերմանական 14-րդ նախարարական  խորհրդի հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հունաստանը մնա եվրոյի գոտում: Երկուսս էլ կիսում ենք այդ  տեսակետը: Սակայն ես կրկնում եմ` Հունաստանի համար չի կարող նոր ծարգիր լինել, եթե «եռյակի» հետ համաձայնություն ձեռք չբերվի: Բոլորը, ովքեր պատասխանատվություն են կրում Հունաստանի տնտեսության համար, պետք է հասկանան, որ մենք չենք նահանջի այդ դիրքից»,-Մերկելի խոսքերն է  մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ «եռյակի» միջոցները  անհրաժեշտ են Հունաստանի իշանություններին, մասնավորապես,  մարտին 14,5 մլրդ դոլարի: