Դեկտեմբերի 24-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուլայի մարզի վրա, ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Միլյաևը։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան, «բաց հրդեհը տեղայնացված է»։ Նա հավելել է, որ հարձակման հետմղման ընթացքում անօդաչուների բեկորները վնասել են մասնավոր տան ճակատային մասն ու ապակիները
«Astra»-ն, հղում անելով տեղի բնակիչներին և հրապարակված տեսանյութերի վերլուծությանը, գրում է, որ հարձակման թիրախում, հավանաբար, հայտնվել է Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանը։ Նույն տեղեկությունն է հաղորդում նաև ուկրաինական «Exilenova+» տելեգրամյան ալիքը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսաստանյան տարածաշրջանների վրա ոչնչացվել է ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ դրոնները խոցվել են Բրյանսկի մարզի երկնքում՝ 102 միավոր։ Եվս 20 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզում, 14-ը՝ Կալուգայի, 12-ը՝ Տուլայի, 6-ը՝ Օրյոլի, 4-ը՝ Մոսկվայի տարածաշրջանում, 3-ը՝ Լիպեցկի մարզում և մեկական՝ Վոլգոգրադի, Կուրսկի ու Սմոլենսկի մարզերում։





























