Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրվագծել է Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու իր ծրագրի բոլոր 20 կետերը։ Փաստաթուղթը պարունակում է հետևյալ դրույթները.
- Ուկրաինայի ինքնիշխանության հաստատումը։
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին պայմանագրի կնքում՝ շփման գծում իրավիճակի մշտադիտարկմամբ
- Անվտանգության երաշխիքներ։
- Ուկրաինական բանակի թվաքանակը խաղաղ ժամանակ սահմանափակվում է 800 հազարով։
- Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային տրամադրում են անվտանգության երաշխիքներ, որոնք նման են Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին: Ռուսաստանի հետագա ներխուժմանը կհաջորդի ռազմական պատասխանը և պատժամիջոցների վերականգնումը:
- Ռուսաստանը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ իր չհարձակման քաղաքականությունն ամրագրում է բոլոր անհրաժեշտ օրենքներում։
- Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ նախապես որոշված ժամկետում՝ անդամակցության ֆիքսված ամսաթվով։
- Գլոբալ զարգացման փաթեթի ձևավորում, որը կսահմանվի առանձին ներդրումային համաձայնագրով։
- Ուկրաինայի վերականգնման համար մի քանի հիմնադրամների ստեղծում, որոնց ֆոնդը կկազմի 800 միլիարդ դոլար։
- Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի արագացված կնքում։
- Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի ամրապնդում։
- Զապորոժյեի ատոմակայան։ Ոչ մի փոխզիջում։ ԱՄՆ-ն առաջարկում է եռակողմ կառավարում, որտեղ ամերիկյան կողմը կխաղա գլխավոր դեր։ Կիևի տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան համատեղ կառավարեն կայանը հավասարության սկզբունքով։
- Դպրոցներում կրթական ծրագրերի ներդրում՝ ուղղված հանդուրժողականության, միջմշակութային փոխըմբռնման զարգացմանը, ինչպես նաև ռասիզմի և նախապաշարմունքների վերացմանը։
- Տարածքային հարց։ Ուկրաինայի առաջարկը. Ռուսաստանը դուրս է գալիս Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից։ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում գործում է «մնացեք այնտեղ, որտեղ կաք» սկզբունքը։
-
Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայի դուրսբերումը Դոնեցկի մարզից: ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտու տեսքով: «Մեր դիրքորոշումը պահպանելու» վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում, ազատ տնտեսական գոտու տարբերակը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, որին պետք է ներկայացվի ամբողջ փաստաթուղթը:
-
- Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել համաձայնագիրը ուժի միջոցով։
- Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային նպատակներով օգտագործմանը: Կինբուրնյան հրվանդանը ենթակա է ապառազմականացման
- Բոլորի գերիների փոխանակում բոլորի դիմաց, քաղաքացիական անձանց, երեխաների և քաղբանտարկյալների վերադարձ։
- Ուկրաինան պարտավորվում է համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորինս շուտ անցկացնել ընտրություններ։
- Համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր և դրա իրականացման վերահսկողությունը կվերապահվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդին։
- Հենց որ բոլոր կողմերը համաձայնվեն նշված պայմաններին, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարի ամբողջական ռեժիմը։





























